Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 

Տրանսֆերային պատուհանում թեժ է

Տրանսֆերային պատուհանում թեժ է
16.07.2013 | 11:46

Ներկայացնենք համաշխարհային ֆուտբոլի անցած շաբաթվա տրանսֆերային պատուհանի ամենանշանակալի գործարքները:
Դոնեցկի «Շախտյորից» Դորտմունդի «Բորուսիա» մեր Հենրիխ Մխիթարյանի տեղափոխվելու մասին ընթերցողն ավելի քան իրազեկված է: Այդ գործարքը կազմել է 27,5 միլիոն եվրո: Նոր մրցաշրջանում Մադրիդի «Աթլետիկոն» կներկայացնի նախկին բարսելոնական Դավիդ Վիլյան (5,5 մլն եվրո): Քսաներկու միլիոնով «Բավարիան» «Բարսելոնից» ձեռք է բերել Տյագո Ալկանտարային` հրաժարվելով սուպեր Մարիոյի` Մարո Գոմեսի ծառայություններից, ում իր կազմում ցանկացել է տեսնել իտալական «Ֆիորենտինան», դրա համար չխնայելով քսան միլիոն: Իտալական ակումբ, միայն թե «Նապոլի» է տեղափոխվել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Խոսե Կալեխոնը` նախկին ակումբի բյուջեն ծանրացնելով տասը միլիոնով: Արքայական ակումբը երեսուներկու միլիոնը միանգամայն արժանի գումար է համարել «Ռեալ Սոսեդադից» Ասիեր Իլյարամենդիի տեղափոխությունն արքայական ակումբ կազմակերպելու համար:
Տրանսֆերային պատուհանում էլի գործարքներ են կայացել, սակայն այսօր բավարարվենք այսքանով` թերևս հիշելով նաև ֆրանսիական «Մոնակո» Էրիկ Աբիդալի տեղափոխությունը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1206

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ